Հնդկաստանում մարդկային զոհաբերություն են արել ասկետ-յոգի հոգու հանգստության համար

Հնդկաստանում իրավապահների կողմից հինգ տղամարդ է ձերբակալվել, ովքեր 2019 թվականին մարդկային զոհաբերություն են իրականացրել։ Նրանց մեղադրում են մի կնոջ գլխատելու մեջ, գրում է Hindustan Times-ը։ 

64-ամյա Շանտի Շոն սպանվել է Ասամ նահանգի Գուվահաթի Կամախյա տաճարի մոտ մաչետեով գլխատվելու միջոցով։ Հնդկական այս տաճարը համարվում է տանտրիզմ կիրառող հավատացյալների գլխավոր սրբավայրերից մեկը։ 

Շուրջ չորս տարի գործը չէր բացահայտվում, քանի որ մահացածի դիակը չէր հաջողվում նույնականացնել։

Այժմ փորձագետները կարողացել են պարզել կնոջ ինքնությունը: Հետաքննության տվյալներով՝ նրան սպանել է հինգ տղամարդկանցից բաղկացած խումբը՝ 52-ամյա Պրադիպ Պաթաքի գլխավորությամբ, Մադհյա Պրադեշից։ Տղամարդը, ըստ ոստիկանության, Շոյին սպանել է, որ հանգստություն տա իր հանգուցյալ եղբոր՝ ասկետ-յոգի հոգուն։ 

Հանցագործի ազգականը մահացել է 11 տարի առաջ։ 

Շանտի Շոն 2019 թվականի հուլիսին գնացել է Գուվահաթի կրոնական տոնի մասնակցելու համար: Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը տղամարդիկ նրան ներգրավել են մի քանի ծեսերի: Դրանցից մեկի ժամանակ նրան պառկեցրել են գետնին և գլխատել։ Գլուխը փաթաթել են ցելոֆանով և նետել Բրահմապուտրա գետը։ Հինգ հոգի անմիջական մասնակցություն են ունեցել սպանությանը, իսկ 11-ը՝ դրան նախորդող ծեսերին։ 

Արդյունքում՝ հագուստի, դաջվածքների և այլ կոնկրետ նշանների մնացորդներով հնարավոր է եղել պարզել մահացածի ինքնությունը։ 

Հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է մարտի 25-ին։ Նա ծիսակարգի մասնակիցներից յուրաքանչյուրին վճարել է 10 հազար ռուփի (մոտ 122 դոլար): Ոստիկանությունը փնտրում է այլ կասկածյալների, որոնք թաքնվում են։ 

Քաղաքականություն

Պատահարներ