Եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 8-ին ու 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

 

Երևանում ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 10-12 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ