Ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս գյուղ, տեղացիները զենքով բրդել, հետ են շպրտել․ նոր մանրամասներ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բնունիս բնակավայր մտած անծանոթ անձինք փորձել են մուտք գործել Արցախից տեղափոխված մի ընտանիքի տուն։ Այս մասին 24News-ին հետ զրույցում նշել է  Բնունիսի նախկին ղեկավար Ալիկ Մկրտչյանը՝ ներկայացնելով իրեն հասած տեղեկությունները։

 

Մկրտչյանի խոսքով`  հստակ տեղեկություն չունի՝ նրանք ադրբեջանցի՞ են եղել, թե՞ ոչ, սակայն տան բնակիչները տեսնելով, որ անծանոթներ են, դուռը բացելուց հետո փակել են․ 

 

«Տունը գյուղի սկզբնամասում է։ Այնտեղ բնակվում է Արցախից տեղափոխված մի ընտանիք։ Անծանոթ անձինք դուռը թակել են, բնակիչը բացել է դուռը։ Հետո որ ընտանիքի անդամները տեսել են անծանոթ մարդիկ են, զենքով բրդել, հետ են շպրտել»։

 

Ըստ  լրատվամիջոցի` Բնունիսի բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը, գիշերը ժամը 5։00-ին։ 

«Մտել են գյուղ, բայց տուն չեն մտել, վնաս չեն տվել։ Չենք իմանում՝ քանի հոգի են եղել, համապատասխան մարմինները զբաղվում են»,- եզրափակել է  Հովհաննիսյանը։ Նշված տան՝ Գրիշա անունով բնակիչը հրաժարվել է խոսել այս թեմայով։

 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

ՊՆ-ն նշել է, որ ձերբակալված զինծառայողի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։

 

 

Քաղաքականություն