Դասալքության մեղադրանքով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատ է արձակվել

Դասալքության մեղադրանքով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատ է արձակվել։ 

 

«Հետախուզվող անձը ձերբակալումից մի քանի ժամ անց ազատվել է արգելանքից: Ինչ վերաբերվում է նրան ՌԴ հանձնելու հարցին, ապա այն կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու դեպքում՝ կիրառելի միջազգային պայմանագրերով հանձնելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում»,-տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

 

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Երևանում ձերբակալվել է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցի․ 

 

«ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն»։

 

Դասալքության մեջ մեղադրվողի հայտնաբերման մասին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր ռուսական կողմին և Հայաստանի դատախազությանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ