Հայ մարզիկները Թուրքիայում կմասնակցեն սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը

5 hայ մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ 

 

Նշվում է, որ 39 երկրների պատվիրակներ կպայքարեն մայրցամաքի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 321 ներկայացուցիչների մասնակցություն (178 տղամարդ և 143 կին)՝  թիմային, բազմամարտի և անհատական մրցումներում։  

 

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և   Գագիկ Խաչիկյանը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը  կաշխատեն  մրցավարական հանձնախմբում, իսկ տղաներին մրցահարթակ կուղեկցեն մարզիչներ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Առաջնությունը եզրագիծը կհատի ապրիլի 16 –ին:

Քաղաքականություն

Պատահարներ