Մեր սահմաններն ինչո՞ւ են այդքան անպաշտպան, ինչո՞ւ ականներ չկան. Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառում է կատարել.

 

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդվարդ Ասրյանը գուցե բացատրե՞ն, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են հասել Բնունիս գյուղ, հետո՝ Աշոտավան: Մեր սահմաններն ինչո՞ւ են այդքան անպաշտպան: Ինչո՞ւ ականներ չկան: Դիրքերում զինվորներ չունե՞նք, գիշերային տեսանելիության սարքեր չունե՞նք»: 

 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

ՊՆ-ն նշել է, որ ձերբակալված զինծառայողի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։

Քաղաքականություն