Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ

Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից փորձեցինք տեղեկության իսկությունը և հավելյալ մանրամասներ ճշտել։ 

 

Auroranews-ին ասացին, որ դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում, սակայն միջադեպի մասով կազմված փաստաթղթերը Քննչական կոմիտեում են և հորդորեցին այնտեղից ճշտել մանրամասները։ 

 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ տեղեկությունը նոր են ստացել և պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը, ինչ է եղել։

 

 

Քաղաքականություն