ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալայ Լաման ներողություն է խնդրել այս տղայից և նրա ընտանիքից

Դալայ Լամա 14-րդը իր ափսոսանքն է հայտնել ուխտավոր տղայի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որին նա խնդրել է «լեզուն ծծել»։

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութ Հնդկաստանի տաճարից, որից հետո բազմաթիվ օգտատերեր դատապարտել էին տիբեթյան բուդդիզմի առաջնորդին։

 

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Դհարամսալայում Դալայ Լամայի նստավայրում։ Կադրերում երևում է, որ  մի տղա մոտենում է նրան և թույլտվություն խնդրում գրկելու նրան։ Ի պատասխան՝ կրոնական գործիչը համբուրում է երիտասարդ ուխտավորի շուրթերը և առաջարկում «լեզուն ծծել»:

 

«Վեհափառ հայրապետը ցանկանում է ներողություն խնդրել տղայից և նրա ընտանիքից, ինչպես նաև նրա բազմաթիվ ընկերներից ամբողջ աշխարհում՝ ցավի համար, որ կարող էին պատճառել նրա խոսքերը»,- հայտնել են Դալայ Լամայի 14-րդի մամուլի գրասենյակից: Այս մասին գրում է life.ru-ն: 

 

Նշենք, որ Դալայ Լաման  87 տարեկան է։ Կրոնական գործիչը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

 

Քաղաքականություն

Պատահարներ