Միջադեպ Ռոնալդուի և «Ալ Ֆեյհա» ակումբի միջև

Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո «Ալ Ֆեյհա» ակումբը կատակել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Խաղը տեղի ունեցավ ապրիլի 9-ին և ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Ակումբը սոցցանցերում գրառում է հրապարակել՝ հղում անելով հայտնի լուսանկարին, որում Ռոնալդուն շախմատ է խաղում Լիոնել Մեսսիի հետ։

«Ալ Ֆեյհան» պատկերել է նկարում ակումբի ավագ Սամի Ալ-Խայբարիին, որը նստած է Ռոնալդուի դիմաց՝ Մեսսիի տեղում և գրառումը մակագրել՝ «շախ և մատ»:

«Ալ Նասրը» մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: «Ալ-Ֆեյհան» զբաղեցնում է 11-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հանդիպման ավարտից անմիջապես հետո մրցակցի կիսապաշտպան Ալի Ալ-Զականին ասել է. «Դուք չեք ցանկանում խաղալ»: Դրանից հետո Ռոնալդուն անմիջապես լքել է խաղադաշտը: Բացի այդ, երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ խաղից հետո լեզվակռիվ են ունեցել:

 

Քաղաքականություն

Պատահարներ