«44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն էր». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախն ամենևին էլ ԼՂ-ն չի եղել. «44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն էր, նրա անկախությունը և ինքնիշխանությունը»։

 

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ ԶՈւ վրա երեկվա հարձակումից հետո հայտարարվում է, թե իշխանությունը պետք է րոպե առաջ հրաժարական տա. «Գոնե ասեն, ենթադրենք, այս դեպքերն անցնի, նոր։ Բայց չէ, ասում են՝ հիմա հրաժարական տվեք, որ եթե հանկարծ պարզվի՝ վիճակի կառավարում կա, էդ էլ չլինի։ Դա 5-րդ շարասյան գործելակերպ է, և այո, մեր հատուկ ծառայությունները պետք է այս ամենին ուշադրություն դարձնեն»։

 

Նա նաև խոսել է պատերազմի օրերին որոշ զինվորականների պահվածքի մասին, նշելով. «Մենք ունենք իրավիճակ, երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է առաջացրել, և հանձնարարել իր ենթակային այնպես անել, որ բոլորը թողնեն դիրքերը և հեռանան:

 

Երբ փաստերը դրվել է, ասում է՝ մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը: Ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի հավաքագրված գործակալ է»: