«Երեկ բանակն իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է»․ ՔՊ պատգամավոր

«Երեկ բանակն իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է․ դժվարությամբ, բայց փայլուն կատարել է». այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

 

Պատգամավորին զայրացրեց լրագրողներից մեկի հարցը, թե ինչու չի կանխվել ադրբեջանական կողմի սադրանքը։

 

Խաչատրյանն ասաց, որ այդ հատվածում անընդհատ բանակցություններ են ընթանում, իսկ երեկ ադրբեջանական կողմը պահանջել է, որ դադարեցվեն ինժեներական աշխատանքները, իսկ հայկական կողմը արժանի պատասխան է տվել, որին հաջորդել են մարտական գործողությունները․ «Մարտական գործողություն ենք անում, ասում եք՝ չեք անում, կրակում ենք, ասում եք՝ ինչու եք կրակել»,- նկատել է Խաչատրյանը։

 

Նա նաև շեշտել է, որ մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել։ Խաչատրյանի խոսքով, դադարեցվել են ՀՀ ուժային գերատեսչության համապատասխան ներկայացուցիչների ու նրանց ներկայացուցիչների միջև խոսակցությունների և բանակցությունների արդյունքում։