Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության ԵԱ

Հայաստանի երեք ներկայացուցիչները Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ են դուրս եկել։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

 

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա բազմամարտի եզրափակիչում, նժույգ թափերում և հենացատկում։

 

Մրցումների եզրափակիչում օղակների վարժությունում հանդես կգան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 16-ին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ մարմնամարզիկները Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությանը նվաճել էին 2 ոսկի և 1 արծաթե մեդալ։ Թիմային ստուգատեսում Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն էր զբաղեցրել։

Քաղաքականություն

Պատահարներ