Հայկական արտադրության ԱԹՍ–ները մրցունակ են այլ երկրների արտադրանքի համեմատ․ Ռոբերտ Խաչատրյան
Հայկական արտադրության ԱԹՍ–ները մրցունակ են այլ երկրների արտադրանքի համեմատ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Անդրադառնալով Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և լրագրողների տարարտեսակ հարցերին` նախարարը նշել է, որ սպառազինության մասով իրավասու չէ մեկնաբանություններ տալ։
«Հայաստանն ԱԹՍ–ներ ունի իր զինատեսակների մեջ, բայց կիրառվում են, թե ոչ, չեմ կարող մեկնաբանել»,–ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե հայկական կողմը իբր իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառում։