Իրենց իսկ սադրանքի հետևանքով զոհված ադրբեջանցի զինվորականներն են
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է երեկ ՀՀ սուվերեն տարածքում իրենց ոչ փառահեղ մահկանացուն կնքած 3 զինծառայողի անուն: Ըստ պաշտոնական աղբյուրի` զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Վիդադի Զալովը, Էլշադ Հասանովը և Սաբուհի Թաղիևը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: