Մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ կլինի անվճար

Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ապրիլի 11-ի հրամանով է նոր կարգը գործելու։

Նշվում է նաև, որ սահմանվել են թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն և օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները:

 

Հավելենք, որ ԿԳՄՍՆ ենթակայության ներքո գործում է 21 թանգարան։

 

Նշենք, որ գործում է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

Քաղաքականություն

Պատահարներ