Պատրաստ ենք ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ պատրաստ են ապահովել ինչպես մյուս, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը․ «Մենք հայտը ներկայացնելուց ասել ենք, որ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովենք նրանց անվտանգությունը։ Այս ընթացքում մենք կոնկրետ գրագրություն ենք ունեցել, Ադրբեջանի թիմի հետ կապված հարցեր ենք քննարկել եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ։ Լրացուցիչ անվտանգության գործիքներ էլ են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն անվտանգության լրացուցիչ երաշխիքների դեպքում։

Քաղաքականություն

Պատահարներ