Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն այս պահին ոստիկանությունում է

Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: 

«Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն էր։

 

 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։ 

 

Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Ինչպես հայտնել էինք՝ դահլիճը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո մի երիտասարդ վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլել են նաեւ Թուրքիային։
 

Նշենք, որ նրան աջակցող քաղաքացիները հավաքվում են Ոստիկանության բաժնի մոտ։

Քաղաքականություն

Պատահարներ