Ես երբեք չեմ էլ մտածել Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին. Եվգենյա Մեդվեդևա

Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը և Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալ: Այդ մասին նա ասել է Hello պարբերականին։
 

«Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես երբեք չեմ էլ մտածել այդ մասին։ Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։ Այս երկիրն ինձ տվել է այն ամենը, ինչ այս պահին ունեմ։ Բայց չեմ ժխտում հայկական արմատներս։ Միգուցե մի օր սառցե շոուով գնանք։ Ինձ համար հետաքրքիր կլիներ Երևան այցելելը», - ասել է գեղասահորդուհին։

Մեդվեդևան նաև նշել է, որ ըմբռնումով է մոտենում մարզիկների քաղաքացիության փոփոխությանը:

Նշենք, որ 23-ամյա Եվգենյա Մեդվեդևան մենասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր:


 

Քաղաքականություն

Պատահարներ