Ֆինլանդիայի դեսպանատունը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված փոշիով լի նամակ պատճառով

Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատունը երեք նամակ ստանալուց հետո դիմել է պատկան մարմիններին, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ին։ Նամակներից մեկում փոշի է եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։

 

«Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության կանոնների համաձայն՝ այդ նամակները փոխանցվել են Ռուսաստանի պաշտոնական մարմինների ներկայացուցիչներին, որոնք հարցի հետագա ուսումնասիրություն են անցկացնում։ Միջադեպից անմիջապես հետո Ֆինլանդիայի դեսպանատունը դիմել է նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը»,-հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը՝ նշելով, որ «լուրջ են վերաբերվում դեսպանատան անվտանգության բոլոր սպառնալիքներին»։    

 

Դեսպանատունը հայտնել է, որ երեք նամակ են ստացել հինգշաբթի։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ