Գյումրին հաջորդ տարի կլինի ԱՊՀ մարզական մայրաքաղաքը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի մասնակիցներն առանց քննարկման ստորագրել են օրակարգի բոլոր 11 փաստաթղթերը։ Նիստի ընթացքում կողմերը հավանություն են տվել նաև ԱՊՀ մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտի մի շարք որոշումների: Նշենք, որ այս մասին հայտնել էր  նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

 

2023 թվականին ԱՊՀ մարզական մայրաքաղաքը Մինսկն է։ Հաջորդ տարի այդ կարգավիճակը կփոխանցվի հայկական Գյումրի քաղաքին։

2024 թվականին Սամարղանդը կդառնա մշակութային, իսկ Տաշքենդը՝ համագործակցության երիտասարդական մայրաքաղաք։

 

Նշենք, որ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Սամարղանդում: Հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ