Մահացել է շախմատային «Օսկարի» դափնեկիր, ՀՀ կրկնակի չեմպիոն Վանիկ Զաքարյանը

Մահացել է շախմատային «Օսկարի» դափնեկիր, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն Վանիկ Զաքարյանը։

 

 Նա 87 տարեկան էր։ Զաքարյանը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։ Երկար տարիներ պրոֆեսիոնալ շախմատով զբաղվելուց հետո նախագահել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, զբաղվել միջազգային մրցաշարերի կազմակերպմամբ։ Բացի այդ, 1977 թվականից նա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան էր։

Քաղաքականություն

Պատահարներ