Նիդեռլանդներն օրինականացրել է էֆթանազիան մինչև 12 տարեկան երեխաների համար

Նիդեռլանդները թույլատրել է էֆթանազիան մինչև 12 տարեկան երեխաների համար, ովքեր անտանելի տառապում են և չունեն ապաքինման հնարավորություն, հայտնում է De Telegraaf-ը: 

Մինչ այս, էվթանազիայի արձանագրությունը վերաբերում էր մինչև մեկ տարեկան անբուժելի հիվանդ երեխաներին։ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են որոշել կամավոր հեռանալ կյանքից՝ համաձայն ընդհանուր կանոնների։ 1-ից 12 տարեկան խումբը ներառված չէր: 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր օրինագծի մասին, որը օրինականացնում է էֆթանազիային հասանելիությունը։ 
Պարբերականը հիշեցնում է, որ 2005 թվականին Ֆրանսիան օրինականացրել է հիվանդի իրավունքը՝ հրաժարվել արհեստական ​​կենսապահովումից։ 

Մինչ այդ հաղորդվում էր, որ Կանադայում հիվանդ տղամարդուն թույլ են տվել էֆթանազիա՝ աղքատության պատճառով, սակայն վերջինս մտափոխվել է։

Քաղաքականություն

Պատահարներ