Ո՞վ զենք կրելու իրավունք չունի

Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:

 

Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է` 

1. հոգեկան խանգարումների տեսակներ
2. նյարդային համակարգի հիվանդություններ
3. վնասվածքների հետևանքներ
4. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ
5. վիրաբուժական մի շարք հիվանություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
6. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
7. զարգացման արատներ
8. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման շուրջ շահարկումները կանխելու նպատակով: Մասնավորապես հայտարարել է. 

«Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ` նշենք. 
Հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ: 
Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է: 
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա: 
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար»:

Քաղաքականություն

Պատահարներ