Պետք է ցմահ բանտարկվի այն ծնողը կամ բժիշկը, որը կսեռափոխի անչափահասին. Իլոն Մասկ

Գործարար Իլոն Մասկը  աջակցել է Ֆլորիդայի նահանգապետ Դե Սանտիսին՝ վերջինս նահանգին արգելել է փոխել երեխաների սեռը, ինչպես նաև նրանց սեռական հասունացման արգելափակումներ և հորմոններ նշանակել։

 

«Ցանկացած ծնող կամ բժիշկ, ով սեռափոխում է երեխային մինչև չափահաս դառնալը, պետք է ցմահ բանտարկվի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մասկը: 

 

Միևնույն ժամանակ, միլիարդատիրոջ որդին՝ Քսավյեր Ալեքսանդր Մասկը, անցյալ տարի հայց էր ներկայացրել դատարան՝ սեռը արականից իգականի փոխելու և ազգանունից հրաժարվելու համար։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր:  Այս մասին գրում է «Газету.Ru»-ն: 

Քաղաքականություն

Պատահարներ