Քիչ առաջ խոշոր վթար է եղել, հրդեհվել է մեքենան, զոհ կա

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղում մահացել է։ Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։  Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

 

Լրատվականի տեղեկություններով` մահացածը Niva-ի վարորդն է։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ