Ռուսական T-90A տանկը հայտնվել է ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում նկատվել է ռուսական T-90A տանկ, որը ուկրաինական ուժերի վերահսկողության տակ էր անցել տանցյալ տարվա աշնանը, հայտնում է «Военкоры Русской Весны»տեկելգրամյան ալիքը։

 

Ռուս զինվորական թղթակիցների փոխանցմամբ՝ ՌԴ Զինված ուժերի Т-90А-գրավվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Կիրիլլովկայում (Խարկովի մարզի Կուպյանսկի շրջան) Ուկրաինայի զինված ուժերի 92-րդ բրիգադի զինյալների կողմից։ Այժմ այն տեսել են ԱՄՆ Լուիզիանա նահանգում փոխադրումների ժամանակ, հրապարակման հեղինակները կիսվել են մանրամասներով։

 

Ենթադրաբար, ԱՄՆ-ից ժամանած կուրատորները ռուսական արտադրության տանկ են տարել ուսումնասիրության կամ ինչ-որ ցուցահանդեսային միջոցառումների համար։