Սյունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Սահմանին հանգիստ է, երկու կողմից զբաղված են բնագծերի ամրաշինական աշխատանքներով։

 

Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

 

«Տեղ համայնքում իրավիճակը կայուն է։ Բնակիչները հերոսական մարդիկ են։ Իհարկե անհանգստություն կա, բայց կյանքը բնականոն հունով ընթանում է։ Խուճապային տրամադրություններ չկան։ Սահմանին հանգիստ է, երկու կողմից զբաղված են բնագծերի ամրաշինական աշխատանքներով։

Մարզում էլ կայուն իրավիճակ է, գործունեության որևէ ոլորտ չի դադարել։ Բանակը իրականացնում է իր առաջ դրած խնդիրները։ Ամենաշատ հանդիպող խնդիրը համացանցային իրականությունն է, հաճախ մարդը, որի բնակավայրի մասին գրում են, զարմանում է, թե որտեղից այդ լուրերը։

Տեղ համայնքում շատ մարդիկ զենք ունեն։ Բայց ՊՆ-ն է որոշում, թե երբ զինվեն ու ինչ անեն, այս դեպքում դրա կարիքը չկար, դրա համար էր մարդկանց դժգոհությունը։

 

Տեղ համայնքում խնդիր է, որ որոշ հողատարածքներ այս պահին չեն կարողանում օգտագործել։ Բոլոր հողերը, որը կօգտագործվի նաև մեր ՊՆ-ի կողմից, կստանան փոխհատուցում»,-ասել է Ղուկասյանը։

Քաղաքականություն

Պատահարներ