ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 հազար կով է սատկել Տեխասի կաթնամթերքի ֆերմայի պայթյունից

Տեխասի կաթնամթերքի ֆերմայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սատկել է ավելի քան 18 հազար կով և ծանր վիրավորվել մեկ մարդ: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: 

 

Կաստրոյի շրջանի շերիֆի խոսքով՝ պայթյունի պահին կովերը կթելուց առաջ սպասասրահում են եղել։ Փրկված մի քանի կովերը վիրավորվել են «այն աստիճանի, որ պետք է ոչնչացվեն»։

 

Հաղորդվում է, որ տուժած ֆերմայի աշխատակիցը հոսպիտալացվել է:  Հրշեջ ծառայությունը պարզում է միջադեպի պատճառները, իսկ  նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել օդում մեթանի բարձր խտության պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ