ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճը սկսել է սուլել, երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը․ Ծանրամարտի ԵԱ

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

 

Առաջնության մասնակից 40 երկրները ներկայացվել են բորտուղեկցորդուհիների միջոցով, որոնք հերթով իջնում էին Եվրոպայի առաջնության խորհրդանշական ինքնաթիռից, որը վայրէջք էր կատարել համալիրի բեմահարթակում։

 

Նշենք, որ բացման արարողության ժամանակ դահլիճը սկսել է սուլել, երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը։ Այն նույնպես ներկայացվել էր բորդուղեկցորդուհու միջոցով, նրա հետևում դրոշակակիրը բերում էր Ադրբեջանի դրոշը, ամբողջ էկրանով մեկ ևս Ադրբեջանի դրոշն էր պատկերված։

Քաղաքականություն

Պատահարներ