ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից․ Ծանրամարտի ԵԱ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։ 

 

Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Ինչպես հայտնել էինք՝ դահլիճը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո մի երիտասարդ վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլել են նաեւ Թուրքիային։

Քաղաքականություն

Պատահարներ