ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղօվկիանոսյան նավատորմը ամբողջ ուժով «ոտքի է հանվել»
ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմը ամբողջ ուժով ահազանգվել է անսպասելի ստուգման շրջանակներում և բերվել մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը, մոտորանավակը և նավերը լքել են իրենց տեղակայման կետերը և շարժվել դեպի Ճապոնական ծովի, Օխոտսկի և Բերինգի ծովերի նշանակված տարածքներ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգման մեկնարկի մասին. նավատորմը տագնապի ահազանգով ոտքի է հանվել ամբողջական կազմով: Սկսել երթով շարժվել դեպի կենտրոնացման վայրեր: