ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները գետնին են շպրտում ցուցարար կնոջը. Ֆրանսիա

Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ֆրանսիացի ոստիկանները կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարող ցուցարար կնոջը գցում գետնին: 
 

Տեսանյութը հրապարակել է ռուս լրագրող Վլադիմիր Սալավյովը և գրել.«Ֆրանսիացի ցուցարարները վրդովված են ոստիկանության գործողություններից: Ֆրանսիայում վերջին օրերին իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ սկանդալներն ավելացել են»: 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Օրենքն ընդունելուց հետո հարյուրավոր ֆրանսիացի դուրս է եկել ցույցի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Քաղաքականություն

Պատահարներ