ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողների ծնողները գիշերը դրսում են եղել` ՔԿ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված մի խումբ զինծառայողների ծնողներ գիշերն անցկացրել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ փակելով հարակից Մամիկոնյանց փողոցը։

Ծնողներից Վահիդ Սահակյանը 24news-ի հետ զրույցում նշել է, որ ծնողները պահանջում են, որպեսզի ՔԿ-ից իրենց ընդունեն ու պատասխանեն, թե ինչ ընթացք է ստանում այն ոստիկանների գործը, որոնք անցած տարի սեպտեմբերի 21-ին բռնություն էին իրականացրել իրենց նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

«Ոչ ոք չի էլ մոտեցել մեզ, ոստիկանների հետ զրուցելով՝ գիշերն անցկացրել ենք», - ասաց նա՝ փոխանցելով, որ այսօր՝ ժամը 15:00-ին, լրանում է ՔԿ-ին իրենց կողմից տրված 24 ժամը, որից հետո ծնողները կհայտարարեն նոր գործողությունների մասին։ 
 

Հիշեցնենք, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թ․-ի սեպտեմբերի 21-ին փորձել էին արգելափակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ու խորհրդարանի անդամների մուտքը Եռաբլուր, որից հետո նրանց նկատմամբ բռնի ուժ էր գործադրվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ