Զինծառայողը գլխի շրջանում վնասվածքը ստացել է կզակի տակից արված կրակոցից. ՔԿ

 Գործ է հարուցվել մարտական հերթապահության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու փորձի հոդվածով։ 

 

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստացել է հրազենային վնասվածք: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ