«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են գտնվում». Գիլոյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են։ Այս մասին Auroranews-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

 

«Նրանք արդեն Հայաստանից դուրս են»,–ասաց Գիլոյանը։

 

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից վերցրեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։ Այս միջադեպից հետո ադրբեջանական կողմից հայտարարել էին, որ մարզիկները հետ կդառնան Ադրբեջան:

Քաղաքականություն

Պատահարներ