Ադրբեջանցի մարզիկները հետ են վերադառնում հայրենիք

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ ասվում է, որ որոշում է կայացվել, որպեսզի Երեւանից ադրբեջանցի մարզիկները վերադառնան Ադրբեջան։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, երկրների դրոշների շքերթի ընթացքում, երբ բեմ էր բերվել ադրբեջանական դրոշը, հայ դիզայներ Արամ Նիկոլյանը վազել էր դեպի բեմ, Ադրբեջանի դրոշը խլել ու այրել հանդիսականների աչքի առջև։

 

Անվտանգության աշխատակիցները բռնել էին Արամին, այնուհետ նրան ձերբակալել էին։ Ավելի ուշ, Նիկոլյանն ազատ արձակվեց։

 

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:

Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։

Քաղաքականություն

Պատահարներ