Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում:

 

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող առաջնությոան եզրափակիչում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վաստակեց 14.266 միավոր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը որակավորման փուլը հաղթահարել էր նույն 14.266 միավորով:

 

Եվրոպայի չեմպիոնի տիտիղոսը երկրորդ անգամ նվաճեց իռլանդացի Ռիս Քլինագանը, որը նաեւ նժույգ թափեր վարժության աշխարհի գործող չեմպիոնն է: Նա վաստակեց 14.666 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ Բելիգայի ներկայացուցիչ Մաքսիմ Ջենջեսը 14.566 միավորով:

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել էր այս վարժության վարժության ոսկե մեդալակիր:

 

Քիչ անց տեղի կունենա օղակների վարժության եզրափակիչը: Մեդալների համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը 14.800 միավորով երկրորդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.666 միավորով 5-րդ:

 

Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում այս վարժության աշխարհի գործող չեմպիոնը ամենաբարձր՝ 15.066 միավորով է դուրս եկել եզրափակիչ:

 

Ապրիլի 13-ին տեղի ունեցած բազմամարտի եզրափակիչում Արթուր Դավթյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Քաղաքականություն

Պատահարներ