Այսօրվանից Երևանում կգործի 1–ին համարի ավտոբուսի նոր երթուղին․ Ավինյան

Այսօրվանից Երևանում կգործի 1–ին համարի ավտոբուսի նոր երթուղին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«1–ին համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով»,– գրել է նա։

 

Փոխքաղաքապետը տեղեկացրել է նաև , որ այսօրվանից կվերականգնվի Ավան վարչական շրջանից Էրեբունի վարչական շրջան երթուղով 58 համարի ավտոբուսի երթևեկությունը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվել էր, որ 58 համարի երթուղին կսպասարկվեն չինական «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով։

 

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ապրիլի 15-ից շահագործման կհանձնվի նոր ներկրված շուրջ 40 ավտոբուս։ Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։

Քաղաքականություն

Պատահարներ