ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների հարազատները դիմել են ՄԻԵԴ

Հայաստանում օրերս հայտնված և այնտեղ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ իշխանություններին ապահովել նրանց անվտանգությունը և բժշկական օգնություն ցուցաբերել։

 

Ադրբեջանական մամուլը գրում է, որ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից հետո, որոնք «պարունակում են ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ բռնության փաստեր, Հուսեյն Ախունդովի և Աքշին Բաբիրովի հարազատները դիմել են ՄԻԵԴ՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով»։

 

Մասնավորապես կոչ է արվում պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին՝ ապահովել ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունը և նրանց ցուցաբերել բժշկական օգնություն, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, ձերբակալության պայմանների և առողջական վիճակի մասին։

 

Քաղաքականություն

Պատահարներ