Հայաստանում ու Արցախում ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ 


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ, ապրիլի 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 


Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։ 

Երևան քաղաքում ապրիլի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ