ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թուրք մարզուհին կորցնում գիտակցությունը Երևանում ընթացող ծանրամարտի ԵԱ-ում

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհին ծանրաձողն անհաջող բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ մարզուհուն պատգարակով դուրս են բերել մրցահարթակից՝ երկրպագուների ծափողջույնների ներքո: 

 

2023 թվականի ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրի 389 մարզիկ:  


Մարզական այդ մեծ իրադարձության պաշտոնական հատվածի մեկնարկը տրվեց ապրիլի 15-ին: 

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք:  

45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք:  

Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան էր (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ):  
Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի դուրս եկան նաև 49 կգ քաշային կանայք:  

49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը, ով երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով: 

 

Քաղաքականություն

Պատահարներ