Արման Ավագյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Արմանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել է բուլղարացի ըմբիշ Միխայիլ Գեորգիևին։

 

1/4 եզրափակչում Արմանը կգոտեմարտի Սայֆեդին Ալեկմա (Ֆրանսիա)- Մաքսիմ Վասիլիոգլո (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը իր մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել։

 

 

Տեղեկացրել էինք, որ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Մ23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Թեւանյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ալի Ռադիմզադային:

Քաղաքականություն

Պատահարներ