ԵԱ․ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։ Նա մեդալների համար պայքարի դուրս եկավ 67 կգ քաշային կարգում։

 

Պոկում վարժությունում Գոռ Սահակյանի նախնական պատվերը 140 կգ էր։ Հայ մարզիկը առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց պատվիրված քաշը, իսկ երկրորդ մոտեցումով բարձրացրեց 145 կգ և այդ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։

 

Երրորդ մոտեցման համար Սահակյանը պատվիրեց 147 կգ, բարձրացնելու դեպքում նա կսահմաներ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ, բայց փորձը, ցավոք, անհաջող էր։

Քաղաքականություն

Պատահարներ