Գիլոյանը՝ Հայաստանին 300 հազար եվրո տուգանելու խոսակցությունների մասին

«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով ՀՀ-ն որևէ ֆինանսական տույժի չի ենթարկվել»։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

 

Ըստ Գիլոյանի՝ դա զազրախոսություն է և որևէ գումարային տուգանք նշանակված չէ։ 

 

Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրեց Ադրբեջանի դրոշը։ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ