Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք՝ մեկնարկային փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։

 

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանն էլ խոշոր՝ 10:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է ապրիլի 17-23-ը։

 

Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):

Քաղաքականություն

Պատահարներ