Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ. ըմբշամարտի ԵԱ

Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

 

61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում նա 10։0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

 

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թեյմուրազ Սալկազանովին, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ Սալկազանովը դուրս եկավ եզրափակիչ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտը Ալիխանյանը կանցկացնի վաղը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ