Արսեն Հարությունյանը երրորդ անգամ դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինների 61 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։

 

23-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով պարտության էր մատնել թուրք Էմրահ Օրմանօղլուին։

 

Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Էլոյանին հաղթել է 10։0 հաշվով։

 

Եզրափակչում հայ ըմբիշը Աբակարովի նկատմամբ առավելության հասավ 5։2 հաշվով և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Քաղաքականություն

Պատահարներ