Սամբիստ Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ սկսեցին մրցելույթները և նվաճեցին առաջին մեդալներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ 

Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան, համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը: 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ ունեցավ, հայտնում են մարզական կազմակերպությունից։ 

 

«Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ