Արման Ավանեսյանը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը ոսկե մեդալ է նվաճել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը։ Եզրափակչում նա պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ռաման Դամյուին։ 

54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը հռչակվել է փոխչեմպիոն, ով եզրափակչում զիջել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային։ 

Քաղաքականություն

Պատահարներ