SpaceX-ի ամենածանր հրթիռի փորձարկումն անհաջող է եղել

Գերծանր «Starship» հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս իրականացվելիք առաքելությունների համար, չի կարողացել ուղեծիր մտնել հինգշաբթի` փորձնական ուղեծրային թռիչք կատարելուց հետո։ Նշվում է SpaceX մշակող ընկերության տվյալներում։

 

Արձակումը տեղի է ունեցել SpaceX-ի Starbase արձակման հարթակից Բոկա Չիկա քաղաքում (Տեխասի հարավ-արևելք)։

 

Համաձայն տեսագրությունների՝ հրթիռը մեկնարկից մի քանի րոպե անց սկսել է անվերահսկելի պտույտ և պայթել։

 

Կրկնակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած է Ship 24 տիեզերանավից և Super Heavy կրիչից։  Նրա բարձրությունը հասնում է 120 մետրի։  Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ:  

 

Փորձնական թռիչքն իրականացվել է անօդաչու ռեժիմով։

 

Նախատեսվում էր, որ առաջին թռիչքի շրջանակներում նավը մեկ պտույտ կկատարի Երկրի շուրջ։  

Քաղաքականություն

Պատահարներ